Մեր պատմությունը

Ամեն օր, Սիմբա Պիցցան բացում է դռները ժամը 10։00, որպեսզի դիմավորի իր հյուրերին և ձեր կյանք մի փոքր ավելի լավը դարձնի։
Մեր համար, Սիմբան ուղղակի գումար աշխատելու միջոց չէ, այլ մի իսկական ընտանիք է, որի հետ մենք ապրում ենք վերելքներ և անկումներ, տխրություն և ուրախություն։ Մեր պիցցերիան կարծես երեխա լինի, ում մենք փորձում ենք տալ ամենալավը, այստեղից էլ գալիս են աշխատանքի հանդեպ մեր սկզբունքները։
Առաքում
Առաքում բաժնում նշված տարածքում, առաքման արժեքը 300 դրամ է։
Առաքում 60 րոպեում
Տաք պիցցան հաջողության գրավականն է։ Հենց այդ պատճառով մենք սահմանափակել ենք առաքման տարածքը, որպեսզի պիցցան ձեզ հասնի ամենատաք վիճակում։
Միայն բնական և որակյալ բաղադրիչներ
Մեր պիցցաների համար մենք ընտրում ենք միայն բնական սոուսներ, որակյալ մոցառելլա և ամենաթարմ մթերքները։
Cashback 5% ամեն պատվերից
Մենք սիրում ենք ուրախացնել մեր հյուրերին, դրա համար, ձեր կատարած յուրաքանչյուր պատվերի 5%-ը վերադարձնում ենք ձեր բոնուսային հաշվին։
Յուրահատուկ խմոր
Փափուկ ցորենի բարձրակարգ ալյուրի և 24-48 ժամ ֆերմենտացիայի շնորհիվ, պիցցայի խմորը լինում է ծակոտկեն, նուրբ, խրթխրթան, դյուրամարս և շադ համեղ։
Հարմար կայք և հավելված
Պատվիրիր ինչպես հարմար է՝ կայքում, հավելվածում կամ հեռախոսով։ Հեշտ նավիգացիան թույլ է տալիս պատվիրել 3 հպումով, իսկ երկրորդային պատվերի դեպքում քո բոլոր տվյալները պահպանված կլինեն։
Մենք ամեն օր դառնում ենք ավելի լավը!
Ամեն օր, մենք կատարելագործում ենք մեր արտադրական պրոցեսները, սպասարկումն ու պիցցաների բաղադրությունը՝ մեր հյուրերի անկեղծ կարծիքների շնորհիվ։ Այդ պատճառով մենք ուրախ կլինենք լսել ձեր կարծիքը պատվերից հետո։
Միացիր Սիմբա Պիցցայի ջերմ ընտանիքին և աճիր մեզ հետ միասին